ԲՆԽ-ն՝ Ֆրանսիայի կողմից Մարտինիկի օկուպացիայի հետևանքների մասին
 ԲՆԽ-ն՝ Ֆրանսիայի կողմից Մարտինիկի օկուպացիայի հետևանքների մասին
17:02     24 09 2024    
Բաքվի նախաձեռնող խումբը ինֆոգրաֆիկա է տարածել Ֆրանսիայի կողմից Մարտինիկ կղզու օկուպացիայի հետևանքների մասին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով տարբեր սոցիալական ցանցերում խմբի էջին։

Ըստ ինֆոգրաֆիկայի՝ 1940 թվականի համեմատ (0,5) այս տարի գնաճը կազմել է 2 տոկոս։ Եթե 1940-ին գործազրկության մակարդակը 10,5 տոկոս էր, ապա 2024-ին կազմում է 19,2 տոկոս։

Մարտինիկ կղզու օկուպացիայի արդյունքում միջին ամսական եկամուտը 1940 թվականի 2070 եվրոյից (այդ գումարին համարժեք) 2024-ին իջել է մինչև 1200 եվրոյի:

Ինչ վերաբերում է հանցագործությունների մակարդակին, կողոպուտների թիվը (100 000 մարդու հաշվով) նշված ժամանակահատվածում 20-ից հասել է 370-ի (1750% աճ), իսկ զինված կողոպուտների թիվը՝ 15-ից 240-ի (1500% աճ)։ Գողությունների թիվը 50-ից հասել է 630-ի (1160% աճ), սեռական բռնությունների թիվը՝ 10-ից 170-ի (1600% աճ), սպանությունների թիվը՝ 2-ից 28-ի (1300% աճ)։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   ԲՆԽ  


Լրահոս