Բաքուն և Թեհրանը հերթական հյուպատոսական խորհրդակցություններ են անցկացրել
 Բաքուն և Թեհրանը հերթական հյուպատոսական խորհրդակցություններ են անցկացրել
12:42     24 09 2024    
Բաքվում հերթական հյուպատոսական խորհրդակցություններ են անցկացվել Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ խորհրդակցությունների ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Էմիլ Սաֆարովը, իսկ իրանական պատվիրակությունը՝ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Ալիրզա Մահմուդին։

Հյուպատոսական խորհրդակցությունների շրջանակում իրանական պատվիրակությանը ընդունել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ներկա վիճակը և զարգացման ուղղությունները։

Խորհրդակցություններին մասնակցել են ԱՀ արդարադատության նախարարության, ներքին գործերի նախարարության, գլխավոր դատախազության, մաքսային պետական կոմիտեի և պետական սահմանային ծառայության ներկայացուցիչներ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Թեհրան