Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարության մեջ։
«Նրանք պնդում են, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը» իբր բաց է մնում։ Այս մոտեցումը, ինչպես նաև Հայաստանի անգործությունը, որը որևէ միջոց չի ձեռնարկում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնացող տարրերի դեմ, նրա արագ սպառազինվելու ձգտումը և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները Սահմանադրությունից բացառելուց հրաժարվելը լուրջ մտահոգություններ են առաջացնում։
Այս կապակցությամբ մենք ուզում ենք հայտարարել, որ Ադրբեջանը վերջնականապես վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և այդ գործընթացն անշրջելի է։ Փաստորեն, այժմ չլուծված է մնում միայն արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենիք անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցը։ Այսինքն՝ բաց է մնում միայն Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հարցը։
Արևմտյան Ադրբեջանի համայնքը հետևողականորեն կշարունակի իր ջանքերն այս ուղղությամբ։ Մենք պահանջում ենք Հայաստանի իշխանություններից ու ռևանշիստներից հրաժարվել իրենց վտանգավոր ուղուց»,- նշվում է հայտարարության մեջ։
Zinvor.info