Ալիև. Հայաստանը խաղաղություն չի ուզում
   Ալիև.  Հայաստանը խաղաղություն չի ուզում
16:47     23 09 2024    
Նախագահ Իլհամ Ալիևը VII գումարման Միլլի Մեջլիսի առաջին նիստում իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հենց Ադրբեջանի նախաձեռնությամբ են սկսվել խաղաղ բանակցությունները։ Այն ժամանակ ոչ Հայաստանը, ոչ մյուս պետությունները ապագայի մասին կարծիք չունեին։ Ընդգծելով, որ Հայաստանն արհեստականորեն ձգձգում է հարցը՝ նախագահն ասել է. «Մեր առաջին նախագիծը Հայաստան ուղարկելու պահից տասը մեկնաբանությունների փոխանակում է եղել։ Մի քանի ամիս անց, մենք, բնականաբար, ակնկալում էինք, որ Հայաստանն ավելի օպերատիվ և արագ կներկայացնի մեզ իր մեկնաբանությունները։ Բայց մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Մենք ստիպված եղանք 70 օր սպասել նրանց վերջին տարբերակին: Բոլոր չհամաձայնեցված դրույթները հանվել են խաղաղության պայմանագրի նրանց տարբերակից։ Այսինքն այդքան պրիմիտիվ և ոչ ադեկվատ քայլը, ճիշտն ասած, անսպասելի էր»:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգձգել:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստանն   Ալիև  


Լրահոս