Ինչպես հաղորդում է
Zinvor.info- ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը VII գումարման Միլլի Մեջլիսի առաջին նիստում ունեցած ելույթում։
«Այսինքն միանգամայն ակնհայտ են արևմտյան որոշ պետությունների՝ Հայաստանին մեր դեմ հանելու ծրագրերը»,- նշել է պետության ղեկավարը՝ ընդգծելով, որ նրանց, բնականաբար, չի հետաքրքրում հայ ժողովրդի ճակատագիրը։ «Նրանց համար հայ ժողովուրդը պարզապես գործիք է, միջոց՝ Ադրբեջանին մշտական ճնշման տակ պահելու համար, օգտագործելով Հայաստանի տարածքը, այստեղ սպառնալիքի աղբյուրներ ստեղծելով Ադրբեջանի և Հայաստանի մյուս հարևանների համար և դրանով իսկ ապահովելով սեփական շահերը»,- հավելել է Ադրբեջանի նախագահը: