Ալիև. Մենք կարողացանք ստիպել ողջ աշխարհին ընդունել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքները
  Ալիև.  Մենք կարողացանք ստիպել ողջ աշխարհին ընդունել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքները
13:23     23 09 2024    
Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության արդյունքում մեր ինքնիշխանության լիարժեք վերականգնումը երկրի համար բացում է նոր հնարավորություններ և հորիզոններ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով VII գումարման Միլի Մեջլիսի առաջին նստաշրջանում։

Նշելով, որ երեսուն տարվա օկուպացիան արդեն մնացել է անցյալում, երկրի ղեկավարն ընդգծել է, որ այժմ երկիրը սկսել է լայնածավալ շինարարություն և զարգացում, և արդյունքները տեսանելի են։ «Վերջին 3-4 տարիներին մեր երկրի միջազգային դիրքերն էլ ավելի են ամրապնդվել։ Մենք կարողացանք ստիպել ողջ աշխարհին ընդունել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության արդյունքները»,- ասել է նախագահը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ղարաբաղ  


Լրահոս