Շարունակվում է Ղարաբաղի մաքրումը հայկական զենքից
Շարունակվում է Ղարաբաղի մաքրումը հայկական զենքից
13:18     21 09 2024    
Ոստիկանության աշխատակիցները, համալիր միջոցառումների շրջանակում, Խանքենդի քաղաքում հերթական անգամ զենք-զինամթերք են հայտնաբերել։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, մասնավորապես, սեպտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավվել է 6 ինքնաձիգ, 2 հրացան, 2 ձեռքի նռնակ, 3 սվին դանակ, տարբեր տրամաչափի 120 պարկուճ և այլն։

Բացի այդ, Շուշա քաղաքում հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 1776 պարկուճ, Խոջավենդի շրջանում՝ գնդացիր, 29 ձեռքի նռնակ, 2 սվին դանակ, տարբեր տրամաչափի 450 պարկուճ, Խոջալուի շրջանում՝ ինքնաձիգ, որսորդական հրացան, 74 ձեռքի նռնակ, 1650 պարկուճ և այլն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Զենք  


Լրահոս