Zinvor.info-յի փոխանցմամբ՝ գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը և Ղարաբաղի համալսարանի ռեկտոր Շահին Բայրամովը պետության ղեկավարին մանրամասն տեղեկացրել են կատարված աշխատանքների մասին։
Հաղորդվել է, որ համալսարանական կամպուսում ուսանողների և աշխատակիցների տեղավորման համար հատկացվել են համապատասխան շենքեր։
Նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է ուսանողական հանրակացարանում ստեղծված պայմաններին։ Ուսանողների կացության համար նախատեսված հանրակացարանը բաղկացած է 5 բազմաբնակարան տիպի շենքերից։ Բոլոր շենքերը հիմնովին վերանորոգվել են ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Բնակարանները համալրված են համապատասխան սարքավորումներով։ Հանրակացարանում կգործեն նաև հանգստի գոտիներ, ճաշասենյակ և մարզահրապարակ։ Ընդհանուր առմամբ, հանրակացարանում անվճար տեղավորվել է 1154 ուսանող։