Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, շնորհավորական ուղերձը հրապարակվել է նախարարի X սոցիալական ցանցի էջում։
«Սրտանց շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին այս արժեքավոր տոնի՝ Պետական ինքնիշխանության օրվա առթիվ:
Գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ ադրբեջանական բանակի փառահեղ հաղթանակը հանգեցրեց մեր ինքնիշխանության ամբողջական վերականգնմանը։ Երախտագիտությամբ հարգում եմ նահատակների լուսավոր հիշատակը, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Հայրենիքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Ադրբեջանի եռագույնը հավերժ կծածանվի մեր երկրի ամեն անկյունում:
Կեցցե Ադրբեջանը»,- ասվում է հրապարակման մեջ։