Նորագույն պատմության ո՞ր բանակն է նման հերոսություն ցուցաբերել - ԱԼԻԵՎԸ ՇՈՒՇԱ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
  Նորագույն պատմության ո՞ր բանակն է նման հերոսություն ցուցաբերել - ԱԼԻԵՎԸ ՇՈՒՇԱ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
13:52     20 09 2024    
Նախագահ Իլհամ Ալիևը Ղարաբաղի համալսարանի ուսուցիչների և ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ադրբեջանցի զինվորականների հերոսության և պրոֆեսիոնալիզմի մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, պետության ղեկավարը նշել է, որ համաշխարհային ռազմական պատմության մեջ մեր փառապանծ բանակի իրականացրած գործողությունների նման գործողություններ չեն եղել։

«44 օրվա ընթացքում ամեն օր առաջ գնալ՝ աշխարհագրական դժվարին պայմաններում ճեղքելով 5-6, տեղ-տեղ՝ 7 թշնամու պաշտպանական գիծ, բարձրանալ ներքևից վեր՝ կրելով կորուստներ, ազատագրել այնպիսի անառիկ ամրոց, ինչպիսին Շուշան է, միայն թեթև զենքերով բարձրանալով զառիթափ ժայռերի վրա. ո՞ր բանակն է ժամանակակից պատմության մեջ դրսևորել նման հերոսություն և պրոֆեսիոնալիզմ։ Սա ճշմարտություն է», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս