Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Խաղաղության հավակնող Հայաստանը, պատմական ադրբեջանական հողը՝ Ղարաբաղը անվանում է գոյություն չունեցող «Լեռնային Ղարաբաղ» տեղանունով, ինչը Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ նրա անհարգալից վերաբերմունքի վառ օրինակ է հանդիսանում։
Անցյալ տարվա սեպտեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում մեր Զինված ուժերի կողմից իրենց ինքնիշխան տարածքներում անցկացված հակաահաբեկչական միջոցառումներն իրականացվել են միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի լիովին համապատասխան։ Ադրբեջանի կողմից իր հողերի նկատմամբ ինքնիշխանության վերականգնումը ոչ միայն մեր պատմության ամենափառավոր էջերից մեկն է, այլև միջազգային իրավունքի ու արդարության հաղթանակը»,- ընդգծել է Ա.Հաջիզադեն։
Նա հիշեցրել է, որ չնայած 2020 թվականի Հայրենական պատերազմում Հայաստանի կրած պարտությանը և ստանձնած պարտավորություններին հակառակ, հաջորդ երեք տարիների ընթացքում այս երկիրը ոչ միայն դուրս չի բերել իր անօրինական զինված խմբավորումները Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանից, այլև զենք զինամթերք, զինտեխնիկա, ականներ է փոխանցել այնտեղ։ 2023 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի վարչապետը, խրախուսելով ադրբեջանական տարածքներում անջատողական ռեժիմը, շնորհավորական ուղերձ է հղել նրան՝ «անկախության» կապակցությամբ։
«Ադրբեջանի գլխավոր նպատակներից էր՝ կանխել հայկական կողմի գործողությունները, որոնք չեն տեղավորվում ոչ մի շրջանակի մեջ, որը չցանկացավ հրաժարվել պատմական և միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական հողերի նկատմամբ անհիմն պահանջներից, պատմության կեղծումից, միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտումներից, և որը ոչ մի եզրակացություն չի արել այն անմխիթար վիճակից, որում նա հայտնվել է իր ագրեսիվ քաղաքականության պատճառով»,- նշել է մամուլի քարտուղարը։
Zinvor.info