Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին սեպտեմբերի 16-ին, Թեհրանում տեղի ու արտասահմանյան լրագրողների մասնակցությամբ կայացած մամուլի ասուլիսում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա խոսքով, Իրանի առաջնահերթությունը հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումն է։
Նա նշել է, որ Իրաք կատարած այցի ընթացքում քննարկումներ են ծավալվել համատեղ նախագծերի շուրջ։
«Մենք կարող ենք այդ գործընթացը իրականացնել նաև Պակիստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և հարևան այլ երկրների հետ։ Տնտեսության ամրապնդումը կախված է հարևան երկրների հետ կապերի ամրապնդումից»,- հավելել է Իրանի նախագահը:
Նշենք, որ սա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջին ասուլիսն է տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ասուլիսին ներկա են եղել լրատվամիջոցների ավելի քան 300 ներկայացուցիչներ։