Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Ջեյհուն Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Նա նշել է, որ մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները, որոնք մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ, և երրորդ երկրների կողմից Հայաստանի զինումը խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։