Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը
 Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը
15:22     13 09 2024    
Չինաստանի «Xinhua» պաշտոնական լրատվական գործակալությունը նյութ է պատրաստել՝ նվիրված Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նյութում մեջբերվել են Հիքմեթ Հաջիևի խոսքերը, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանա-չինական հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, իսկ համագործակցությունը անշեղորեն զարգանում է։

Չինական գործակալությունը գրում է, որ Հիքմեթ Հաջիևի կարծիքով Չինաստանի զարգացումը, մասնավորապես, տեխնոլոգիական աճը օգուտ է բերում ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Գլոբալ Հարավին։ Հիքմեթ Հաջիևը նաև նշել է, որ այս տարվա հուլիսից Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է առանց վիզայի ռեժիմ կիրառել Չինաստանի քաղաքացիների համար, քանի որ շահագրգռված է այս երկրից զբոսաշրջիկների հոսքով։


Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս