ԱՄՆ դեսպանատուն. Մենք հիշում ենք սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտի ժամանակ Ադրբեջանի աջակցությունը
  ԱՄՆ դեսպանատուն.  Մենք հիշում ենք սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտի ժամանակ Ադրբեջանի աջակցությունը
14:48     11 09 2024    
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հարգանքի տուրք է մատուցել՝ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական ակտի զոհերի հիշատակին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հաղորդվում է դիվանագիտական առաքելության «X»-ում։

Արարողությանը մասնակցել են դեսպան Մարկ Լիբին և դեսպանատան աշխատակիցները։ Միջոցառման մասնակիցները նշել են, որ Միացյալ Նահանգները չեն մոռանում՝ երկրի պատմության համար այդ ողբերգական օրերին Ադրբեջանի աջակցելու մասին։

«Այսօր ԱՄՆ դեսպանատան աշատակիցները՝ դեսպան Մարկ Լիբիի ղեկավարությամբ, հավաքվել էին հարգելու՝ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի ժամանակ զոհված 2977 անմեղ մարդկանց հիշատակը։ Միացյալ Նահանգները միշտ երախտապարտ կլինեն Ադրբեջանին՝ մեր պատմության այդ ողբերգական պահին աջակցության և օգնության առաջարկի համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս