Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունից, հանդիպմանը Զաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը նշել են ռազմական և այլ ոլորտներում Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության բարձր մակարդակը, ռազմավարական դաշինքի բարձր մակարդակը և ընդգծել, որ երկկողմ կապերը կառուցված են բարեկամության և եղբայրության սկզբունքների վրա։
Կողմերը հատուկ ընդգծել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը բարձր են գնահատում երկու երկրների միջև համագործակցությունը պաշտպանության ոլորտում և դրա հեռանկարները, նշել են հանդիպումների շարունակման անհրաժեշտությունը կապերի հետագա ամրապնդման նպատակով։
Զաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական գործընկերությունը, որը հիմնված է փոխադարձ վստահության և աջակցության վրա, ապագայում կշարունակի հաջողությամբ զարգանալ։
Հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման, փորձի փոխանակման, տարածաշրջանում և աշխարհում ընթացող ռազմաքաղաքական գործընթացների, տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման ուղիների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Zinvor.info