Բաքուն նախաձեռնում է գլոբալ քննարկում Ֆրանսիայի կողմից Մայոտի օկուպացիայի վերաբերյալ
 Բաքուն նախաձեռնում է գլոբալ քննարկում Ֆրանսիայի կողմից Մայոտի օկուպացիայի վերաբերյալ
09:07     07 09 2024    
Բաքվի նախաձեռնող խումբը, հիմք ընդունելով սեպտեմբերի 3-ին Բաքվում կայացած՝ «Ֆրանսիայի կողմից Կոմորների միության Մայոտ կղզու ապօրինի օկուպացիան» միջազգային համաժողովի արդյունքները, պաշտոնական նամակ է հղել՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Չմիավորման շարժման նախագահին, Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին, Եվրահանձնաժողովի նախագահին, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին և Աֆրիկյան միության նախագահին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նամակում խորը մտահոգություն է հայտնվել Ֆրանսիայի կողմից Մայոտ կղզու անօրինական օկուպացիայի կապակցությամբ՝ նշելով, որ դա միջազգային իրավունքի խախտում է։ Նամակում ընդգծվում է, որ Ֆրանսիան, չարաշահելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր մշտական անդամակցությունը, խոչընդոտում է միջազգային իրավունքի այս խախտումը վերացնելուն ուղղված նախաձեռնություններին։ Բացի այդ, Ֆրանսիան անտեսում է այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերը, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, Չմիավորման շարժումը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Արաբական լպետությունների իգան և Աֆրիկյան միությունը:

Նամակում Բաքվի նախաձեռնող խումբը կոչ է արել՝ միջազգային համաժողով անցկացնել Մայոտ կղզու օկուպացման վերաբերյալ և նպաստել թվարկված կառույցներում աշխատանքային խմբերի ստեղծմանը` օկուպացիային վերջ տալու և միջազգային իրավունքը վերականգնելու նպատակով:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Մայոտ  


Լրահոս