Նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում Չեռնոբիոյի հեղինակավոր ֆորումում
  Նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում Չեռնոբիոյի հեղինակավոր ֆորումում
12:45     06 09 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցում է Չեռնոբիո քաղաքում անցկացվող՝ «Հայացք աշխարհին, Եվրոպային և Իտալիային» միջազգային ֆորումին, որը կազմակերպել է «European House - Ambrosetti» վերլուծական կենտրոնը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում՝ «Ադրբեջանի դերը նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտում» թեմայով քննարկման հարթակում:

Ֆորումի հիմնական բանախոսների թվում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին, կարելի է նշել հետևյալ անձանց՝ Սերջիո Մատարելլա՝ Իտալիայի Հանրապետության նախագահ (տեսակապով); Վիկտոր Օրբան՝ Հունգարիայի վարչապետ; Ջորջիա Մելոնի՝Իտալիայի վարչապետ; Վլադիմիր Զելենսկի - Ուկրաինայի նախագահ (տեսակապով); Ռանիա Ալ-Աբդալլա՝ Հորդանանի թագուհի; Ժոսեպ Բորել՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ։



Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Չեռնոբիո  


Լրահոս