Ալիևն աշխարհին կպատմի նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտում Ադրբեջանի դերի մասին
  Ալիևն աշխարհին կպատմի նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտում Ադրբեջանի դերի մասին
11:29     06 09 2024    
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Չեռնոբիո քաղաքում անցկացվող՝ «Եվրոպական տուն-Ամբրոզետտի» ուղեղային կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Հայացք աշխարհին, Եվրոպային և Իտալիային» միջազգային ֆորումին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նախագահ Ալիևը քննարկման հարթակում ելույթ կունենա՝ «Ադրբեջանի դերը նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտում» թեմայով։

Ֆորումի հիմնական բանախոսների թվում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին, կարելի է նշել հետևյալ անձանց՝ Սերջիո Մատարելլա՝ Իտալիայի Հանրապետության նախագահ (տեսակապով); Վիկտոր Օրբան՝ Հունգարիայի վարչապետ; Ջորջիա Մելոնի՝Իտալիայի վարչապետ; Վլադիմիր Զելենսկի՝ Ուկրաինայի նախագահ (տեսակապով); Ռանիա Ալ-Աբդալլա՝ Հորդանանի թագուհի; Ժոսեպ Բորել՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն արդեն մասնակցել է Չեռնոբիոյի ֆորումին։ 2022 թվականին նա հանդես է եկել որպես այս միջոցառման գլխավոր հյուրերից մեկը։ Նախագահ Ալիևն իր ելույթում անդրադարձել է՝ էներգետիկ անվտանգության առանցքային հարցերին, Եվրոպա բնական գազ մատակարարելու հարցում Ադրբեջանի դերին և էներգիայի վերականգնվող աղբյուրներում ներդրումների կարևորությանը։ Նա ընդգծել է նաև՝ Եվրամիության հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման կարևորությունը, հատկապես էներգետիկ նախագծերի համատեքստում, ինչպիսին է Հարավային գազային միջանցքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Իտալիա  


Լրահոս