Ալիևը հանդիպել է իտալական Eni S.P.A.-ի գլխավոր գործադիր տնօրենի հետ
  Ալիևը հանդիպել է իտալական Eni S.P.A.-ի գլխավոր գործադիր տնօրենի հետ
14:36     05 09 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Հռոմում հանդիպել է՝ իտալական Eni S.P.A ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կլաուդիո Դեսկալցիի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը շոշափվել է SOCAR-ի և Eni S.P.A-ի միջև ստորագրվելիք փաստաթղթերի կարևորությունը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տնտեսության տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրման, նավթագազային, վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման և դիվերսիֆիկացման շուրջ։

Նշվել է, որ փաստաթղթերի ստորագրումից հետո Eni S.P.A-ն կմշակի աշխատանքային պլան և ռազմավարություն՝ կարճ ժամանակում կոնկրետ արդյունքների հասնելու համար։

Նշենք, որ Eni S.P.A-ն իտալական էներգետիկ ընկերություն է, որը մասնագիտացած է նավթի և գազի արտադրության և վերամշակման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության մեջ։ Այն նաև ակտիվորեն նախագծեր է մշակում վերականգնվող էներգետիկայի ոլորտում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Հռոմ  


Լրահոս