Թաբիթ Ահմեդ. Ֆրանսիան պետական հեղաշրջման փորձ է կատարել Կոմորյան կղզիներում
  Թաբիթ Ահմեդ.  Ֆրանսիան պետական հեղաշրջման փորձ է կատարել Կոմորյան կղզիներում
13:04     03 09 2024    
Ֆրանսիան շարունակում է իր օկուպացիոն քաղաքականությունը՝ դրանով իսկ խախտելով միջազգային իրավունքը, հայտարարել է ՄԱԿ-ում Կոմորների միության նախկին դեսպան Թաբիթ Ահմեդը Բաքվում՝ «Ֆրանսիայի կողմից Մայոտ կղզու ապօրինի օկուպացիան» համաժողովում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Ահմեդն ընդգծել է, որ այսօր Ֆրանսիան դեռևս գաղութատիրական քաղաքականություն է վարում Կոմորյան կղզիներում. «Ֆրանսիան պետական հեղաշրջման փորձ է կատարել մեր տարածքում։ Ֆրանսիական ներկայացուցչությունը Մայոտում վտանգ է ներկայացնում մեր տարածքային ամբողջականության համար: Այդ երկիրը շարունակում է իր գաղութային քաղաքականությունը՝ հակառակ միջազգային իրավունքին»։

Դիվանագետի խոսքով՝ Ֆրանսիային գրավել են կղզու գազը և այլ բնական ռեսուրսները, ինչից հետո Փարիզն ուժեղացրել է իր քաղաքական միջամտությունը։

«Ֆրանսիան խախտում է բոլոր միջազգային բանաձևերը և չի հարգում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները։ Ֆրանսիայի իշխանություններն այստեղ փորձում են օրինականացնել իրենց գաղութային քաղաքականությունը»,- ասել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա  


Լրահոս