Zinvor.info-ի փոխանցմամբ՝ Բաքվի նախաձեռնող խմբի (ԲՆԽ) կողմից կազմակերպված համաժողովը նվիրված է՝ Ֆրանսիայի անօրինական օկուպացիայի տակ գտնվող Մայոտ կղզուն։
Միջոցառմանը մասնակցում են՝ հասարակական և քաղաքական գործիչներ, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքական կուսակցությունների անդամներ, ինչպես նաև Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Համաժողովում կքննարկվեն՝ Կոմորյան կղզիների ֆրանսիական գաղութացման պատմությունը, Ֆրանսիայի կողմից Մայոտտի օկուպացումը և դրա հետևանքով կղզիներին հասցված վնասը, այդ տարածաշրջանում Ֆրանսիայի գաղութային քաղաքականության աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը, ինչպես նաև՝ Կոմորյան կղզիների միության Մայոտ կղզու վերաբերյալ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը:
Zinvor.info