Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրություններում «Ենի Ազերբայջան» կուսակցության վստահ հաղթանակի կապակցությամբ։
Թուրքիայի նախագահը կարևորել է այն փաստը, որ այս խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ են անցկացվում Ադրբեջանի ողջ տարածքում։
Ռեջեփ Թայիբ Էրդողանն ընդգծել է, որ ընտրություններն անցկացվել են ազատ և ժողովրդավարական միջավայրում և արտացոլել են ադրբեջանական ժողովրդի կամքը։
Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև միջխորհրդարանական կապերի կարևորությունը և խորհրդարանական պատվիրակությունների պարբերական փոխայցելությունները։
Ընդգծվել է, որ Ադրբեջանում ընտրությունների ընթացքին հետևել են մեծ թվով դիտորդներ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջխորհրդարանական բարեկամության խմբից:
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հեռանկարների շուրջ։
Zinvor.info