Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Բաքուն և Երևանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն
 Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Բաքուն և Երևանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն
12:27     30 08 2024    
Ռուսաստանը հուսով է, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Սա կարևոր քայլ կլինի՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։

Ինչպես հայտնում է «Газета.Ru»-ն, այս մասին ասել է Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

Նրա խոսքով, դատելով Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների պաշտոնական հայտարարություններից, երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գործնականում համաձայնեցված է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Բաքու   Երևան  


Լրահոս