ՌԴ ԱԳՆ. Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է համապատասխանի տարածաշրջանի շահերին
  ՌԴ ԱԳՆ.  Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է համապատասխանի տարածաշրջանի շահերին
10:20     29 08 2024    
Եթե խոսենք «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մասին, ապա հիմնական աշխատանքն իրականացվում է՝ Ադրբեջանի և Իրանի հետ շփումներում՝ Ռուսաստանից արևմտյան ուղղությամբ Կասպից ծովի երկայնքով՝ Ադրբեջանի տարածքով և հետագայում դեպի Իրան։

Այս մասին, պատասխանելով Report-ի հարցին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ երթուղին, որը պետք է Հայաստանի տարածքով միացնի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախչըվանի հետ, քննարկվում է՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։

«Եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքներն իրականացվում են եռակողմ համաձայնագրերի շրջանակներում [խմբ. Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև հաղորդակցությունն ապաշրջափակելու վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումն ակնհայտ է և լավ հայտնի։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ