Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ղարաբաղը ինքնակամ լքած հայերի այնտեղ վերադարձի հարցը։ Ընդ որում, ենթադրել է, որ այս բնակչությանը կարելի է այլ կերպ անվանել, այդ թվում՝ «մինչև վերջերս այնտեղ ապրած», և ոչ թե այնպես, ինչպես հայ լրագրողը փորձել է ձևակերպել «հնամենի»։
«Հայկական կողմն այս հարցում մանրամասն ծրագիր ունի՞։ Եթե լիներ, ես կմեկնաբանեի։ Ինչո՞ւ եք մեկ այլ պետության ներկայացուցչին հարցնում, թե ինչպես ենք մենք դա տեսել։ Մենք [Ռուսաստանը] խրախուսում ենք կողմերին լուծել այս հարցը, բայց, ինչպես հասկանում եք, առանց ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, դա բավականին դժվար է անել»,- ասել է նա։