Զախարովա. Ֆրանսիան կրկին խախտել է միջազգային նորմերը
 Զախարովա.  Ֆրանսիան կրկին խախտել է միջազգային նորմերը
08:41     29 08 2024    
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ֆրանսիան կրկին խախտել է խոսքի ազատության միջազգային նորմերը՝ կապված Telegram մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովի կալանավորման հետ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այս ամենը ևս մեկ անգամ ցույց տվեց Ֆրանսիայի ղեկավարության իրական վերաբերմունքը, որն առանց քաշվելու ոտնահարել է խոսքի և կամարտահայտման ազատությունների ոլորտում միջազգային նորմերը միայն մեկ պատճառով. որովհետև, եթե նրանք պաշտպանում են որոշակի չափանիշներ, ապա ոչ միայն պետք է համապատասխանեն դրանք, նրանք պետք է պաշտպանեն և իրականացնեն դրանք»,- ճեպազրույցում ասել է դիվանագետը։


Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Ֆրանսիա  


Լրահոս