Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական այցի արդյունքներից, իսկ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման աշխատանքները կծառայեն՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գործընկերության և ռազմավարական դաշինքի հետագա ամրապնդմանը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավկովկասյան տարածաշրջանում։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղմանը։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային միջանցքի բացման շուրջ։