Ադրբեջանում հարգում են հայերի կողմից իրագործված Բալլըգայայի ջարդերի զոհերի հիշատակը
|
|
32 տարի է անցել՝ Գյորանբոյի շրջանի Բալլըգայա գյուղում Հայաստանի զինված ուժերի կողմից խաղաղ ադրբեջանցիների դեմ իրականացրած՝ իր դաժանությամբ հրեշավոր զանգվածային սպանությունից:
|
Ադրբեջանի ժողովուրդը երկար տարիներ ենթարկվել է բռնության հայ ահաբեկիչների կողմից, իսկ մեր տարածքները օկուպացվել են Հայաստանի հրոսակային կազմավորումների կողմից, որոնք վայրագություններ են կատարել՝ միջազգային հանրության լռության և անգործության շնորհիվ: Բայց ադրբեջանական քաջարի բանակը, խիզախություն ցուցաբերելով մարտի դաշտում, ազատագրեց Ադրբեջանի հողերը: Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևն իր ելույթներում բազմիցս ընդգծել է, որ ադրբեջանական ժողովրդի դեմ ուղղված ոչ մի հանցագործությունը չի մոռացվելու: Հայաստանն ամեն ինչի համար պատասխանելու է իրավական հարթության վրա:
Ողբերգությունը տեղի է ունեցել 1992 թվականի օգոստոսի 28 -ին, առավոտյան ժամը հինգի սահմաններում: Այդ օրը հայկական բանակի դիվերսիոն խումբը, որը բաղկացած էր 10-12 ահաբեկիչներից, մտել է այս բնակավայր՝ դաժանաբար սպանելով 24 մարդու և ծանր վիրավորելով 9 հոգու: Նրանք բոլորը խաղաղ բնակիչներ էին:
Զոհերի մեծ մասը եղել են կանայք ու երեխաներ: Դաժանաբար սպանվել են վեց երեխաներ, որոնցից մեծը 12 տարեկան էր, իսկ ամենափոքրը՝ Ջանփոլադ Հումբարովը, ընդամենը վեց ամսական: Բացի այդ, 24 սպանվածներից վեցը տարեց մարդիկ էին: Նրանցից ամենատարեցը՝ Զեյնաբ Վելիևան, 93 տարեկան էր: Նրանք բոլորը սպանվել են հատուկ դաժանությամբ, խոշոր տրամաչափի հրաձգային զենքի կիրառման արդյունքում՝ զոհերի մի մասի մարմիններն այրվել են:
Բացի այդ, ցեղասպանության այս գործողության հետևանքով ինը մարդ ծանր վնասվածքներ է ստացել` Յագուբ Մահերրամովը, Խոշբախտ Մահերրամովան, Սուդաբա Մահերրամովան, Խուրաման Մուրադովան, Շահլա Գուլիևան, Լամիա Մեհդիևան, Էլխան Մեհդիևը, Մուհամմեդ Մեհդիևը, Զուլեյխա Աբդուլլաևան:
Չնայած երկարատեւ բուժմանը, նրանցից ոմանց առողջությունը չհաջողվեց վերականգնել: Հարձակման հետևանքով վիրավորված երեք երեխաներ կորցրել են երկու ծնողներին:
Հեշթեգներ.
Բալլըգայայի-ջարդեր