Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցություններից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ.
«Այսօր Ուզբեկստանը դարձել է շատ նշանակալի քաղաքական հեղինակություն ունեցող երկիր ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային մասշտաբով։ Եվ մենք անկեղծորեն ուրախ ենք այս կապակցությամբ։ Շավքաթ Միրոմոնովիչի իմաստուն քաղաքականության վերջին վկայությունն է՝ ուզբեկ մարզիկների պատմական հաջողությունը ամառային օլիմպիական խաղերում, ովքեր նվաճեցին բազմաթիվ մեդալներ, այդ թվում՝ 8 ոսկի, և դարձան մահմեդական աշխարհում առաջին երկիրը և 13-րդը աշխարհում: Սա պատմական ձեռքբերում է»,- նշել է պետության ղեկավարը։