Ըստ
Zinvor.info-յի՝ այս մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ։
«Ձեր ջանքերով Ղարաբաղի հնագույն հողը վերածվում է զարգացման և բարգավաճման երկրի։ Այստեղ ակտիվորեն կառուցվում են սոցիալական ենթակառուցվածքներ, արտադրական օբյեկտներ, բացվում են աշխատատեղեր։ Ամեն ինչ արվում է մարդկանց խաղաղ ու երջանիկ կյանք վերադարձնելու համար...
Այս բոլոր մարդիկ տարիներ շարունակ սպասել են իրենց վերադարձին։ Ուզբեկստանը պատրաստ է շարունակել աջակցել [Ադրբեջանին] այս վեհ գործում։ Այսօր ընթանում է Ղարաբաղի մասշտաբային վերակառուցում, եթե ինչ-որ տեղ կամ տարածք հատկացվի ուզբեկ շինարարներին, մենք կմասնակցենք դրան»,- ասել է նա։