Ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետն այցով գտնվում է Ղազախստանում
  Ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետն այցով գտնվում է Ղազախստանում
10:43     23 08 2024    
Օգոստոսի 23-ին մեկնարկել է՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի այցը Ղազախստան։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, այցի ընթացքում Քերիմ Վելիևը կհետևի ադրբեջանական բանակի զինծառայողների մասնակցությամբ՝ «Ալթըն Կըրան-2024» («Ոսկե արծիվ-2024») համատեղ զորավարժությունների մարտավարական դրվագին, ինչպես նաև կքննարկի՝ Ադրբեջանի և Ղազախստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս