Բելառուսցի պատգամավոր. Հայերը գտնվում են ինքնիշխանությունը կորցնելու ճանապարհին
  Բելառուսցի պատգամավոր.  Հայերը գտնվում են ինքնիշխանությունը կորցնելու ճանապարհին
10:52     22 08 2024    
Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև տեղի ունեցած ակցիան վկայում է այն մասին, որ հայերը գտնվում են՝ ինքնիշխանության կորստի և ժողովրդագրական աղետի ճանապարհին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ONT հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է՝ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատի- խմբ.) պատգամավոր, «Բելայա Ռուս» կուսակցության նախագահ Օլեգ Ռոմանովը։

«Սա ապարդյունաբերականացման ճանապարհ է, սա ինքնիշխանության կորստի ճանապարհ է, սա ժողովրդագրական աղետի ճանապարհ է, քանի որ ստեղծված պայմաններում հայ հասարակությունը հեռանում է, իսկ Հայաստանը կորցնում է իր ժողովրդագրական ներուժը»,- ընդգծել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Բելառուս  


Լրահոս