Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
«Հնարավոր է, որ Ադրբեջանի հայտը քննարկվի 2024 թվականի հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում, և որոշում կայացվի նրա՝ ասոցիացիան մտնելու մասին»,- գրել է սենատորը։
Ջաբարովի խոսքով, Ադրբեջանը ներկայումս արդյունավետ համագործակցություն է հաստատել BRICS-ի անդամ գրեթե բոլոր երկրների հետ, և բացի այդ, ցուցադրում է անկախ արտաքին քաղաքականություն, «որը նյարդայնացնում է արևմտյան երկրներին, հատկապես ԱՄՆ-ին և Ֆրանսիային»։
Ջաբարովը նաև վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ ԱՊՀ մյուս երկրները կմիանան BRICS-ին։
Zinvor.info