Այս մասին Առաջին ալիքին տված մեկնաբանությունում ասել է՝ ՌԴ ԱԳն ղեկավարար Սերգեյ Լավրովը։ Տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, Հայաստանի տարածքով հաղորդակցությունների հետ կապված, հենց նրա ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ասել է նա։
Ինչպես նշել է Լավրովը, Մոսկվան համոզված է, որ «գլխավորը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն և տառին հետևելն է»։ «Դրանք ընդգրկում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն՝ այն վերջնականապես և ամբողջությամբ կարգավորելու համար»,- հավելել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Zinvor.info