Ալիև. Ադրբեջանը տրամադրված է Ռուսաստանի հետ փոխգործակցության ամրապնդմանը բոլոր ոլորտներում
  Ալիև.  Ադրբեջանը տրամադրված է Ռուսաստանի հետ փոխգործակցության ամրապնդմանը բոլոր ոլորտներում
16:53     19 08 2024    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցն Ադրբեջան՝ բացառիկ նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների համար։

Zinvor.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպմանը։

«Այսօր մենք Ձեզ հետ արդեն կարծիքներ ենք փոխանակել և գոհունակություն հայտնել, թե ինչպես են զարգանում մեր երկրների միջև հարաբերությունները՝ բարեկամների, հարևանների և դաշնակիցների միջև հարաբերությունները։ Մենք դրական դինամիկա ենք տեսնում բոլոր ոլորտներում։ Մեր պատվիրակությունների կազմը նույնպես շատ պատկերավոր խոսում է իր մասին։ Այսինքն՝ իսկապես շատ են քննարկման ու փոխգործակցության թեմաները, և տարեցտարի ընդլայնվում է մեր փոխադարձ գործունեության շրջանակը։ Մենք հանձնառու ենք ամրապնդել մեր փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, և վստահ եմ, որ ձեր այցը ևս մեկ կարևոր քայլ կլինի մեր երկրներին և ժողովուրդներին մերձեցնելու համար»,- նշել է պետության ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս