Պուտինը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության վերաբերյալ հռչակագրի մասին
 Պուտինը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության վերաբերյալ հռչակագրի մասին
16:02     19 08 2024    
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը հաջողությամբ իրագործվում է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նեղ կազմով հանդիպմանը։

«Մեր հարաբերությունները զարգանում են այն հռչակագրի հիման վրա, որը մենք Ձեզ հետ ստորագրել ենք դեռ 2022 թվականի սկզբին, այն հաջողությամբ իրականացվում է, և այս տարվա ապրիլին Մոսկվա կատարած Ձեր այցի ընթացքում լավ ազդակ հաղորդվեց մեր երկկողմ կապերի զարգացմանը։ Առևտրատնտեսական կապերը հաջողությամբ զարգանում են»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս