Ալիև. Ադրբեջանը շատ գոհ է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակից
  Ալիև.  Ադրբեջանը շատ գոհ է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակից
15:49     19 08 2024    
Մենք շատ գոհ ենք մեր երկրների միջև փոխգործակցության մակարդակից։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 19-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նեղ կազմով հանդիպմանը։

«Ցանկանում եմ նշել, որ մենք շատ գոհ ենք մեր երկրների միջև փոխգործակցության մակարդակից։ Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը մենք ստորագրել ենք 2022 թվականի փետրվարին, հաջողությամբ իրականացվում է, և թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում մենք տեսնում ենք շատ դրական դինամիկա և լավ թվեր։ Եվ, իհարկե, մենք համագործակցում ենք էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, հատուկ ուշադրություն ենք դարձնում հումանիտար համագործակցությանը, ինչպես նաև շատ այլ ոլորտներում»,- ասել է պետության ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս