«Ալթըն Կըրան - 2024». ադրբեջանցի զինծառայողները մեկնել են Ղազախստան
  «Ալթըն Կըրան - 2024».  ադրբեջանցի զինծառայողները մեկնել են Ղազախստան
13:57     19 08 2024    
Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համատեղ պլանի համաձայն՝ Ղազախստանի Հանրապետության.Ալմաթիի մարզի Ժարքենտ քաղաքի «Կոկտալ» հրաձգարանում անցկացվում են՝ «Ալթըն Կըրան – 2024» («Ոսկե արծիվ – 2024») մարտավարական և հատուկ զորավարժությունները։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը։

Ադրբեջանական բանակի մի խումբ զինծառայողներ մեկնել են Ղազախստան՝ մասնակցելու զորավարժություններին։

«Ալթըն Կըրան - 2024» մարտավարական և հատուկ զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 24-ը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս