ԱՄՆ պետքարտուղարություն. Պատրաստ ենք աշխատել Բաքվի և Երևանի հետ ցանկացած ձևաչափով առաջընթացի հասնելու համար
  ԱՄՆ պետքարտուղարություն.  Պատրաստ ենք աշխատել Բաքվի և Երևանի հետ ցանկացած ձևաչափով առաջընթացի հասնելու համար
11:48     19 08 2024    
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կհամաձայնվեն և որտեղ նրանք կարող են առաջընթաց գրանցել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագա ձևաչափի և այս հարցում ամերիկյան կողմի դիրքորոշման վերաբերյալ հարցմանը։

«ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և պատվաբեր խաղաղության համաձայնագրի։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կարող են պայմանավորվել և որտեղ նրանք կարող են առաջընթաց գրանցել»,- ասվում է հաղորդագրությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս