Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, կազմկոմիտեի նախագահ Սամիր Նուրիևը նշել է, որ ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ COP29-ի նախապատրաստման գործընթացը շարունակվում է բոլոր ուղղություններով։
Կազմկոմիտեի նախագահն ընդգծել է, որ հուլիսի 20-ին Շուշայի 2-րդ գլոբալ մեդիա ֆորումում նախագահ Իլհամ Ալիևը բարձրաձայնել է COP29-ի հետ կապված կարևոր թեզեր. պետության ղեկավարի մոտեցումը՝ զարգացած և զարգացող երկրների միջև կամուրջներ կառուցելն է։
Նախագահի աշխատակազմի ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նախագահ Իլհամ Ալիևը COP29-ի մեր օրակարգը բնութագրում է որպես կանխատեսելի՝ ուղղված հստակ նպատակներին ու արդյունքներին, և ընդգծել՝ պետական կառույցների, COP29 թիմի հետագա ակտիվ աշխատանքի կարևորությունը։