Պուտինը մեկնում է Ադրբեջան
  Պուտինը մեկնում է Ադրբեջան
17:18     16 08 2024    
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կայցելի Ադրբեջան, որն ամենաբարձրն է կարգավիճակով։

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Այցը տեղի կունենա օգոստոսի 18-19-ը։

Բանակցությունների թեմաներից առանձնանում են՝ «ռազմավարական գործընկերության և դաշնակցային ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրները»։

Ինչպես նշվում է Կրեմլի հահորդագրության մեջ, այցի արդյունքներով նախատեսվում է ստորագրել համատեղ հայտարարություն, ինչպես նաև մի քանի փաստաթղթեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պուտին  


Լրահոս