Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Ուղերձում ասվում է.
«Այսօր ադրբեջանա-կոնգոյական հարաբերությունների զարգացման դինամիկան գոհունակություն է առաջացնում։ Ձեր ապրիլյան այցը Ադրբեջան նոր ազդակ հաղորդեց մեր երկրների միջև բարեկամության և համագործակցության հարաբերություններին։ Միևնույն ժամանակ, COP29-ի նշանակված նախագահի ոչ վաղուցվա այցը Կոնգո, հանդիսանում է մեր երկրների միջև համագործակցության վառ օրինակ՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում։
«Հավատում եմ, որ մենք այսուհետ էլ համատեղ ջանքեր գործադրենք՝ Ադրբեջանի և Կոնգոյի միջև բարեկամության ուղով հարաբերությունները զարգացնելու համար՝ ի շահ մեր ժողովուրդների, շարունակելու մեր արդյունավետ համագործակցությունը բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ COP29-ի շրջանակներում, որը կազմակերպվելու է Բաքվում»։