Պակիստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանին COP29-ի կազմակերպման հարցում
 Պակիստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանին COP29-ի կազմակերպման հարցում
12:42     14 08 2024    
Պակիստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանին՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը բարձր մակարդակով կազմակերպելու հարցում։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է՝ Ադրբեջանում Պակիստանի դեսպան Գասիմ Մոհիուդդինը։

Դեսպանը պատմել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի Ադրբեջան այցի շրջանակներում՝ երկու երկրների համատեղ համագործակցության զարգացման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների մասին։

«Այցի նպատակը կլինի մասնակցել COP29-ին։ Մենք շահագրգռված ենք՝ շրջակա միջավայրի և կլիմայական հարցերի շուրջ քննարկումներով ու համագործակցությամբ, և պատրաստ ենք Ադրբեջանին ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը COP-ի շրջանակներում»,- ասել է Գ.Մոհիուդինը:
Zinvor.info

Հեշթեգներ. Պակիստան   Ադրբեջան  


Լրահոս