Ադրբեջանը և Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը կիբերանվտանգության ոլորտում
Ադրբեջանը և Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը կիբերանվտանգության ոլորտում
11:02     14 08 2024    
Ադրբեջանը և Թուրքիան քննարկել են՝ ՏՀՏ, տիեզերական արդյունաբերության, արհեստական բանականության և կիբերանվտանգության ոլորտներում համագործակցության հարցեր։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է՝ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

Նախարարը նշել է, որ այսօր հանդիպել է՝ այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի հետ.

«Հանդիպմանը մենք պայմանավորվեցինք վերը նշված ոլորտներում ուսումնական ծրագրեր իրականացնել Ադրբեջանում և քայլեր ձեռնարկել՝ երկու երկրների մասնագետների միջև փորձի փոխանակում կազմակերպելու ուղղությամբ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս