Թուրքական պատվիրակությունը ծանոթացել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նորարարություններին
 Թուրքական պատվիրակությունը ծանոթացել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նորարարություններին
09:12     13 08 2024    
Օգոստոսի 12-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը հանդիպել է՝ աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական արդյունաբերության նախարարությունից, հանդիպմանը Վուգար Մուստաֆաևը նշել է, որ ուրախ է եղբայրական երկրի պատվիրակությանը կրկին տեսնել Ադրբեջանում և ընդգծել, որ մեր երկրների միջև համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում զարգանում է վերընթաց ուղղությամբ։

Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Tusaş, Asfat, Havelsan, Roketsan, Baykar, Makina ve Kimya Endüstri, Repkon Group, Aselsan ընկերությունների ղեկավարները, նշվել է, որ Ադրբեջանը և Թուրքիան մտադիր են զարգացնել երկկողմ համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ ապագայում ավելի արդյունավետ կապեր հաստատելու համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս