Գլխավոր դատախազություն. Շարուրի բնակչի ականի վրա պայթելու փաստով հետաքննություն է տարվում
  Գլխավոր դատախազություն.  Շարուրի բնակչի ականի վրա պայթելու փաստով հետաքննություն է տարվում
11:34     12 08 2024    
Օգոստոսի 11-ին Շահբուզի շրջանում ականի վրա պայթել է Շարուրի շրջանի հովիվը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Շարուրի շրջանի բնակիչ, 2005 թվականին ծնված Բախտիյար Սուլթանովը ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ և հոսպիտալացվել է, նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն, ներկայումս նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։

«Շահբուզի շրջանի դատախազության աշխատակիցները, քրեական դատախազի և ադրբեջանական բանակի ինժեներական ստորաբաժանումների մասնակցությամբ, զննել են դեպքի վայրը և կատարել այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ»,- ասվում է հաղորդագրությունում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս