Ալիևը՝ Պակիստանի դեսպանին: Սա իսկական բարեկամության ու եղբայրության դրսևորում է
  Ալիևը՝ Պակիստանի դեսպանին:  Սա իսկական բարեկամության ու եղբայրության դրսևորում է
09:12     06 08 2024    
Օգոստոսի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է՝ մեր երկրում Պակիստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գասըմ Մոհիուդինի հավատարմագրերը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը Իլհամ Ալիևը գոհունակությամբ հիշել է Պակիստան կատարած իր պետական այցը և նշել, որ այս այցի շնորհիվ ադրբեջանա-պակիստան հարաբերությունները թևակոխել են որակական նոր փուլ, քանի որ այցի ընթացքում բացահայտվել են՝ համագործակցության նոր ուղղություններ տարբեր ոլորտներում, մասնավորապես ներդրումների և էներգետիկայի ոլորտներում:

Նախագահը ևս մեկ անգամ բարձր է գնահատել այն փաստը, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել մեր տարածքների օկուպացիայի պատճառով, և նույնիսկ հողերի ազատագրումից և մեր ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո չի անում դա։ Իլհամ Ալիևը դա համարել է իսկական բարեկամության և եղբայրության դրսևորում։ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մեզ համար մեծ նշանակություն ունի այն քաղաքական աջակցությունը, որը Պակիստանի ղեկավարությունը ցուցաբերել է Ադրբեջանին Հայրենական պատերազմի տարիներին։

Գասըմ Մոհիուդինն ասել է, որ նա մեծ սեր է տածում Ադրբեջանի հանդեպ և հպարտանում է, որ ներկայացնում է Պակիստանը նման գեղեցիկ երկրում։ Նա նաև ընդգծել է Պակիստանին Ադրբեջանի աջակցության կարևորությունը, մասնավորապես Ջամուի և Քաշմիրի հիմնախնդրի կարգավորման հարցում մեր երկրի արդարացի դիրքորոշման կարևորությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պակիստան  


Լրահոս