Ադրբեջանը աջակցում է Ջամուի և Քաշմիրի խնդրի խաղաղ լուծմանը
 Ադրբեջանը աջակցում է Ջամուի և Քաշմիրի խնդրի խաղաղ լուծմանը
14:45     05 08 2024    
Ադրբեջանը աջակցում է Ջամուի և Քաշմիրի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Պակիստանում Ադրբեջանի դեսպանատան X սոցիալական ցանցում հրապարակման մեջ։

«Ջամուի և Քաշմիրի նկատմամբ Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն է աջակցել այս խնդրի խաղաղ լուծմանը՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքին լիովին համապատասխան», - նշվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ջամուի-Քաշմիր  


Լրահոս