Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ Գըզըլհաջըլիում ականային միջադեպի մասին
Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ Գըզըլհաջըլիում ականային միջադեպի մասին
17:51     02 08 2024    
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը կիսվել է՝ Գազախի շրջանի Գըզըլհաջըլը գյուղում այսօր տեղի ունեցած ականային միջադեպի հետ կապված հրապարակմամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, համապատասխան գրառումը նա հրապարակել է X սոցիալական ցանցում։

«Խիստ վշտացած եմ Գըզըլհաջըլը գյուղում ականի պայթյունի հետևանքով Պետական սահմանապահ ծառայության զինծառայողի և ԱՀ Ականազերծման գործակալության աշխատակիցների վիրավորվելու մասին լուրով։ Մաղթում եմ նրանց շուտափույթ ապաքինում։ Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ՝ ականային վտանգի դեմ պայքարելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բրիտանիա   Գըզըլհաջըլ  


Լրահոս